Լուրեր
Ի՞նչ է տեղի ունեցել Բակուրիանիում

 

2022 թվականի փետրվարի 6-ին, Միտարբիի ճոպանուղին պատահաբար փակվել է, և անհրաժեշտ է դարձել հանգստացողների տարհանումը,- այս մասին ասվում է «Լեռնային հանգստավայրերի զարգացման»-ընկերության հաղորդագրության մեջ։

«Վրաստանի լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը» հայցում է բոլոր հանգստացողների ներողամտությունը վթարի պատճառած անհարմարությունների համար։

Վթարի պատճառները հետաքննելու համար նախարարության ներքին աուդիտի ծառայությունը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի անմիջական հանձնարարականով ստուգում կիրականացնի «Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունում»։

Ներքին աուդիտի ծառայությանը հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում հետաքննել վթարի պատճառները, իսկ հնարավոր խախտումների դեպքում կարձագանքվի խիստ։

Ստուգման արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի ժամանակին։


«Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը ճոպանները հանձնել է Վրաստանի չորս խոշոր լեռնադահուկային հանգստավայրերին, այդ թվում՝ Բակուրիանիին», – ասվում է Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության հաղորդագրության մեջ։

 

| Print |
თეგები: ճոպանուղի / Միտարբի /