Ուղեղի համար կորոնավիրուսի վտանգավոր հետևանքները
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հետևանքով մահացած մարդկանց ուղեղում նեյրոնների կենսաքիմիական կազմի նույն փոփոխություններն են հայտնաբերվել, ինչ Ալցհեյմերի հիվանդության դեպքում։
Ինչպես գրում է Alsheimer’s and Dementia ամսագիրը, սրանք են ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նշվում է, որ նախկինում նմանատիպ եզրակացությունների են եկել այլ գիտական կենտրոնների հետազոտողներ ևս։
Ամերիկացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքի դեպքում արատներ են առաջանում ուղեղի հատուկ ծալքերում։ Այս ուղիները պատասխանատու են նեյրոֆիբրիլյար խճճվածքներում սպիտակուցի կուտակման համար:
Գիտնականները հետազոտել են կորոնավիրուսից մահացած տասը հիվանդների ուղեղը։ Նրանք հայտնաբերել են նեյրոնների բաղադրության այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք տեղի են ունենում Ալցհեյմերի հիվանդության դեպքում: Մասնավորապես, արձանագրվել է բետա-ամիլոիդների՝ սպիտակուցների կուտակումների ոչ նորմալ մակարդակ, որոնք նույնպես նստվածք են տալիս:
Բժիշկների կարծիքով՝ հայտնաբերված սպիտակուցային փոխակերպումները կարող են բացատրել կորոնավիրուսով հիվանդների մոտ «մշուշ գլխում» երևույթը։ Մասնագետները եկել են եզրակացության, որ Covid-19-ով վարակվելը կարող է ապագայում մեծացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը։