Լուրեր
Ուղեղի համար կորոնավիրուսի վտանգավոր հետևանքները
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հետևանքով մահացած մարդկանց ուղեղում նեյրոնների կենսաքիմիական կազմի նույն փոփոխություններն են հայտնաբերվել, ինչ Ալցհեյմերի հիվանդության դեպքում։

Ինչպես գրում է Alsheimer’s and Dementia ամսագիրը, սրանք են ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նշվում է, որ նախկինում նմանատիպ եզրակացությունների են եկել այլ գիտական ​​կենտրոնների հետազոտողներ ևս։

Ամերիկացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքի դեպքում արատներ են առաջանում ուղեղի հատուկ ծալքերում։ Այս ուղիները պատասխանատու են նեյրոֆիբրիլյար խճճվածքներում սպիտակուցի կուտակման համար:

Գիտնականները հետազոտել են կորոնավիրուսից մահացած տասը հիվանդների ուղեղը։ Նրանք հայտնաբերել են նեյրոնների բաղադրության այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք տեղի են ունենում Ալցհեյմերի հիվանդության դեպքում: Մասնավորապես, արձանագրվել է բետա-ամիլոիդների՝ սպիտակուցների կուտակումների ոչ նորմալ մակարդակ, որոնք նույնպես նստվածք են տալիս:

Բժիշկների կարծիքով՝ հայտնաբերված սպիտակուցային փոխակերպումները կարող են բացատրել կորոնավիրուսով հիվանդների մոտ «մշուշ գլխում» երևույթը։ Մասնագետները եկել են եզրակացության, որ Covid-19-ով վարակվելը կարող է ապագայում մեծացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը։
| Print |