Լուրեր
Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին մեքենան շրջվել է
Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհին՝ աղբանոցի մոտ, առավոտյան ժամը 9-00-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մեքենայում երեք մարդ է եղել, տուժածներ չկան։ Ըստ NOR ռադիոկայանի հավաստի աղբյուրների նրանք Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղից են։

Դեպքի վայրում աշխատում է պարեկային ոստիկանությունը։
| Print |