Դոլարի գինը կրկին թանկացել է
Bloomberg առևտրային հարթակում ժամը 12:00-ի տվյալներով, մեկ դոլարը վաճառվում է 3.0125 լարիով։
Հարթակում առևտուրը սկսվել է 3,0050 փոխարժեքով:
Վրաստանի Ազգային բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն, փետրվարի 14-ին մեկ ամերիկյան դոլլարն արժեր 2.9687 լարի:
Որոշ չափով փոխվում է նաև եվրոյի արժեքը: Այն կվաճառվի 3.3594 լարիով:
Վրաստանի Ազգային բանկը նոր պաշտոնական փոխարժեքը կհրապարակի ժամը 17:00-ին։