Վրաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը ավելացել է
Նախնական տվյալներով՝ 2021 թվականի վերջի դրությամբ, Վրաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 935,2 հազար, ինչը 1,0 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
«Ոչխարների և այծերի ընդհանուր գլխաքանակը նվազել է 20,8 տոկոսով և կազմել 750,0 հազար։ Խոզերի գլխաքանակը կազմել է 161,0 հազար, ինչը 2,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Թռչունների գլխաքանակը կազմել է 9,0 մլն, ինչը 10,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Գեոստատի հրապարակած նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի չորրորդ եռամսյակում կաթի արտադրությունը կազմել է 99,1 մլն լիտր, ինչը 2,0 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։