Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Փետրվարի 18-ին, Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Փետրվարի 18-ին ժամը 12:00-ից մինչև 18:00-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Մաջադիա, Օրջա, Կորխ, Օլավերդ, Խուլգումո, Թոթխամ, Կոչիո և Դիլիսկա գյուղերը,
14:00-ից մինչև 17:30-ը՝ Ախալցիխեի մունիցիպալիտետի՝ Սակունեթ, Զիկիլիա, Ագարա, Գիորգիծմինդա, Մուգարեթ, Փերսա, Թիսելի գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: