Լուրեր
Ռուս զինվորականները կրակ են բացել մանկական ուռուցքաբանական կենտրոնի վրա
Ռուս զինվորականները կրակ են բացել մանկական ուռուցքաբանական կենտրոնի վրա: Սոցցանցում տեղադրված ամենածանր կադրերը արվել են Մելիտոպոլի տարածքում։
Ռուսները սկզբում հրդեհել են հիվանդանոցի ծայրամասը, իսկ ավելի ուշ պայթյուն է գրանցվել հենց շենքի ներսում։
Ռուսաստանցիների թիրախում գտնվող այլ վայրերից են մանկատունը և դպրոցը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան թվիթերում գրել է.
«Պուտինը սկսեց այս զանգվածային և ագրեսիվ պատերազմը Եվրոպայում մոլեգնող համաճարակի ժամանակ: Բացի այդ, նա այժմ ռմբակոծում է ուկրաինական հիվանդանոցները: Դա ցանկացած չարիքից ավել է»:

Տվյալների համաձայն՝ ուռուցքաբանական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 10 մարդ, այդ թվում՝ 6 բժիշկ։