Եթե Ուկրաինան պարտվի, կդառնանք սովետական միության մարդիկ. Նինոծմինդացի ակտիվիստ
27.02.2022
Նրանից հետո, երբ ռուսական զինված ուժերը ներխուժեցին Ուկրաինա և հարձակվեցին խաղաղ բնակչության վրա, Վրաստանում բնակվող էթնիկ հայ բնակչության մի մասը վերհիշեցին 2020 թվականի ղարաբաղյան զինված հակամարտությունը։
Ջավախքում բնակվող հայ համայնքի մի մասը կողմ է Ռուսաստանի ոչ նյարդայնացնող քաղաքականությանը: Սոցցանցում գրում են, որ Ուկրաինային աշխարհը մենակ է թողել, այնպես ինչպես Հայաստանին, Ղարաբյան հակամարտության ժամանակ:
«Ես զուգահեռ չեմ տեսնում Ուկրաինայի և Ղարաբաղի իրադարձությունների միջև»,- ասում է Նինոծմինդայից քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Թարզյանը։ Նրա համար պարզ է, որ եթե Ուկրաինան չկարողանա հաղթահարել այս պատերազմը, ապա նրան հաջորդելու է Վրաստանը։