Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հրապարակում է տեղեկություն այն մասին, որ երեկ գիշերը Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Գերատեսչությունից հայտնում են, որ էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղը, որտեղ գրանցվել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 03:36-ին: