«Ստրատեգիա Աղմաշենեբելի»-ն Ախալցիխեում համերաշխություն է հայտնում Ուկրաինային
«Ստրատեգիա Աղմաշենեբելի»-ն Ախալցիխեում համերաշխություն է հայտնում Ուկրաինային. Տարածաշրջանային կազմակերպության ղեկավարն ասում է, որ իրենց առաջնորդ Գիորգի Վաշաձեն առաջին օրվանից գտնվում է Ուկրաինայում և օգնում է բնակչությանը։
Նաթիա Տաբլիաշվիլին կենտրոնանում է կառավարության դիրքորոշման վրա և ասում, որ այժմ Վրաստանի կառավարության կողմից չեզոքությունը շահաբեր չէ, և բարեկամ պետությանը պետք է աջակցել ոչ միայն մարդասիրական բեռով, այլև դիրքորոշման ամրագրմամբ։
Նաթիա Տաբլիաշվիլիի խոսքով, իրենց կուսակցությունը նաև մարդասիրական բեռների մոբիլիզացում է իրականացնում։ Նա ասում է, որ մեկ կոնտեյներ արդեն ուղարկվել է Ուկրաինա։ Բացի այդ, կազմակերպությունը ուկրաինացիներին առաջարկում է անվճար հյուրանոցային ծառայություններ: