Լուրեր
Փարվանայի լեռնանցքում սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ
Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ուժեղ ձնաբուք և սառնամանիք), ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 Փարվանայի լեռնանցքում սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ:

«Ճանապարհի նշված հատվածում արգելվում է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտուբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն:

Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,
- նշված է Ավտոճանապարհային վարչության տեղեկությունում:
| Print |
თეგები: Փարվանայի լեռնանցք /