Լուրեր
Կիբերհարձակում կիրականացվի նաև Վրաստանի կառավարության կայքի վրա. Anonymous
Anonymous հաքերային խումբը զգուշացնում է, որ կիբերհարձակումներ են իրականացվելու նաև Բելառուսի և Վրաստանի կառավարությունների կայքերի վրա։ Նրանք այդ մասին տեղեկություն են տարածել թվիթերյան իրենց էջում։ Տարածում է Ալիք Մեդիան:

«Հարձակումներ կիրականացվեն նաև Բելառուսի և Վրաստանի կառավարությունների վրա: Մեր գործողությունները չեն կարող հանրայնացվել, բայց մենք դրանցից մի քանիսը կհրապարակենք: Հարձակումները Ռուսաստանի կառավարության վրա կշարունակվեն: Դրանք բոլորը մեր թիրախն են»,- գրել է Anonymous-ը Twitter-ում:
Ամենամեծ հաքերային Anonymous խումբը ներքաշվել է Ռուսաստանի կառավարության դեմ կիբերպատերազմի մեջ։ Մարտի 1-ին Anonymous-ն արգելափակել է Ռուսաստանի և Բելառուսի 1500 ընկերությունների կայքերը։
| Print |