Նինոծմինդայում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, մարտի 11-ին Նինոծմինդայում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Մասնավորապես, ժամը 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Նինոծմինդայի Ազատության, Հովսեփյան, Շաումյան, Ծերեթելի, Այվազովսկի, Սպանդարյան, Սայաթ-Նովա և հարակից փողոցները:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: