Լուրեր
Փարվանայի լեռնանցքը փակ է

 

Վրաստանի՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, ամբողջ երկրում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով, ավտոմոբիլային ճանապարհներին մաքրման աշխատանքները իրականացվում են 24 ժամյա ռեժիմով, իրականացվում են ավազ-աղ խառնուրդի թափման աշխատանքներ և բոլոր անհրաժեշտ միջոցառումները երթևեկության խափանումներից խուսափելու նպատակով:

«Ավտոմոբիլային Ճանապարհների դեպարտամենտը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, սարքի ավտոտրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- հայտարարել են գերատեսչությունում:

Գերատեսչության հաղորդմամբ, տեղաշարժման հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ավտոմոբիլային ճանապարհներին.

Առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, միջպետական ​​նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Նույն ճանապարհի կմ1-կմ93 հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտի տեղաշարժն ազատ է։

 

| Print |
თეგები: արգելք / բուք / Ձյուն / Ճանապարհ /