Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Մարտի 24-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 18:36-ին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 բալ (ML): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիի քաղաքապետարանի Սամեբա գյուղի մոտ։
Երեկ նույնպես տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ պիկենտրոնը կրկին եղել է Սամեբա գյուղում։