Պուտինը ստորագրել է «ոչ ընկերական երկրների» հետ գազի առևտրի կանոնների մասին հրամանագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ ընկերական երկրների հետ» գազի առևտրի կանոնների մասին։
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, Պուտինն ասել է ավիացիոն ոլորտում տիրող իրավիճակին նվիրված հանդիպման բացմանը։
Պուտինի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանից գազ գնելու համար այդ երկրները պետք է հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից։
«Նման երկրների կապալառուներին մենք առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա։ Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից է լինելու, վաղվանից՝ այս տարվա ապրիլի 1-ից, մատակարարվող գազի գնի վճարումը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը «Գազպրոմին», Կենտրոնական բանկին և կառավարությանը հանձնարարել էր մինչև մարտի 31-ը կազմակերպել գազի մատակարարումների համար վճարումները «ոչ ընկերական երկրների» համար փոխել ռուբլով։ «Մեծ յոթնյակում» հրաժարվել են ռուբլով վճարել գազի համար։