Ռուսաստանի նպատակները բացարձակապես պարզ են ու վեհ. Պուտին
Ուկրաինայում հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, դա միայն ժամանակի հարց էր,- «Վոստոչնի» կատարած այցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը համոզված է, որ Ուկրաինայում ռազմական գործողության նպատակները միանշանակ կիրագործվեն։ ՌԴ նախագահի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն գործում է համարձակ, գրագետ, արդյունավետ՝ օգտագործելով ամենաժամանակակից զինատեսակները։
«Նրանք սկսեցին Ուկրաինան վերածել հակառուսական հենակետի: Նրանք սկսեցին մշակել ազգայնականության և նեոնացիզմի այն ճյուղերը, որոնք այնտեղ վաղուց էին։ Նեոնացիզմի սածիլը հատուկ աճեցվեց, և Ռուսաստանի բախումն այդ ուժերի հետ անխուսափելի էր, նրանք ընտրեցին միայն հարձակման ժամանակը։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կհասնեն իրենց նպատակներին։ Նպատակները միանգամայն պարզ են, վեհ են։ Հիմնական նպատակը Դոնբասում ապրող մարդկանց օգնելն է։ Դոնբասի ժողովրդին, որին մենք ճանաչել ենք, ստիպել են դա անել, քանի որ Արևմուտքի ազդեցության տակ Կիևի իշխանությունները հրաժարվել են կատարել Մինսկի համաձայնագրերը, որոնք ուղղված են Դոնբասի խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել է Պուտինը։