Աշխարհը պետք է պատրաստ լինի, Պուտինը, հնարավոր է, միջուկային զենք օգտագործի. Զելենսկի
Աշխարհը պետք է պատրաստ լինի այն բանին, որ Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «CNN»-ին տված հարցազրույցում։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային կամ քիմիական զենք օգտագործել, քանի որ նրա համար միևնույն է ուկրաինացի ժողովրդի կյանքը։
«Ոչ միայն ես, այլ ողջ աշխարհը, յուրաքանչյուր երկիր պետք է մտահոգվի, քանի որ սա կարող է իրական տեղեկություն չէ, բայց կարող է ճիշտ լինել։ Նրանք կարող են քիմիական զենք օգտագործել, կարող են դա անել, նրանց համար մարդկանց կյանքը ոչինչ է։ Պետք է մտածել, չպետք է վախենալ, պետք է պատրաստ լինել: Սակայն դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ ամբողջ աշխարհին»,- ասել է Զելենսկին։