Կիևի մարզում սպանված 900 խաղաղ բնակիչ է հայտնաբերվել. BBC
Կիևի մարզում ընդհանուր առմամբ 900 սպանված մարդ է հայտնաբերվել,- «BBC»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը։
«BBC»-ի փոխանցմամբ՝ ուկրաինական իշխանությունները շարունակում են ավելի ու ավելի շատ դիակներ հայտնաբերել մայրաքաղաք Կիևի շրջակայքում։
«Ցավոք, կարող եմ ասել, որ մենք գտել ենք 900 խաղաղ բնակիչների դի և հանձնել դատաբժշկական փորձագետներին»,- ասել է Անդրեյ Նեբիտովը։
Նեբիտովի խոսքով, Բուչայում հայտնաբերվել է ավելի քան 350 դի։ Նրա խոսքով, Բորոդյանկա և Մակարով քաղաքների ավերակներից ազատագրումը դեռ շարունակվում է, և ամենայն հավանականությամբ փլատակների տակ ավելի շատ մահացածների դիակներ կլինեն։ Նա ընդգծել է, որ զոհվածները խաղաղ բնակիչներ են և որևէ առնչություն չունեն ռազմական կազմավորումների հետ։ Սակայն «BBC»-ն գրում է, որ չի կարող ինքնուրույն հաստատել այս տեղեկությունը։