Որոնք են ուղեղի հիվանդության առաջին նշանները
«Մեդիցինա» կլինիկայի նյարդաբան Գալինա Չուդինսկայան ասում է, որ մղձավանջները Պարկինսոնի հիվանդության առաջին ախտանշաններն են.նրա խոսքերը մեջբերում է «Գազետա.ռու»-ն։
Մասնագետը պարզաբանել է, որ հիվանդությունն առաջանում է նեյրոնների աստիճանական ոչնչացմամբ և մահով, որոնք արտադրում են նեյրոհաղորդիչ դոֆամին։ Դոֆամինի արտադրության բացակայությունը հանգեցնում է գլխուղեղի կեղևի վրա բազալային գանգլիաների արգելակմանը:
Պարկինսոնի հիվանդությունը, պարզաբանել է մասնագետը, սկսվում է 50 տարեկանից բարձր հիվանդների մոտ։ Չնայած այն հանգամանքին, որ զարգացման կենսաքիմիական սկզբունքը գիտնականների համար պարզ է, հիվանդության առաջացման պատճառները դեռ չեն հաստատվել: Այնուամենայնիվ, հիվանդությունը կարող է ախտորոշվել վաղ փուլերում:
«Հիմնական ախտանշաններն են մկանների կոշտությունը, շարժունակության նվազումը, ձեռքի կամ ոտքի դողը, շարժվելիս անկայունությունը, որոնք անպայման սկսվում են մի կողմից: Դեմքի մի հատվածի անշարժությունը, առատ քրտնարտադրությունն ու թքարտադրությունը,մղձավանջային երազներն ու դեպրեսիան», -ասել է բժիշկը:
Բժիշկը զգուշացրել է, որ այս ախտանիշների համակցությունը պետք է զգոնացնի մարդուն և նրա հարազատներին։ Այս ախտանշանների համակցության ժամանակ լավ կլինի միանգամից դիմել նյարդաբանի,-խորհուրդ է տվել մասնագետը: