Ախալքալաքի որոշ փողոցներ կհոսանքազրկվեն (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ ցանցում նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, ապրիլի 19-ին, ժամը 12:00-ից մինչև 18:00-ը Ախալքալաքում՝ Աղմաշենեբելի, Ազատություն, Թամար Թագուհի, Դարբինյան, Ցետկին, Նազարեթյան և հարակից փողոցները կհոսանքազրկվեն:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: