Սպիտակ տունը վաճառքի է հանել Զելենսկու պատկերով կոլեկցիոն մետաղադրամներ
Սպիտակ տան նվերների խանութը սկսել է վաճառել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատկերով մետաղադրամներ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմի կայքը, հաղորդում է lenta .ru-ն։
Վաճառվող հավաքածուն արժե 100 դոլար, կա դրա ընդամենը 2500 օրինակ ։Կայքում ասվում է, որ սա 32-րդ մետաղադրամն է American Presidency Coin Collectionպատմական պահերը շարքից։ Մետաղադրամի վրա պատկերված է ուկրաինացի առաջնորդի կոչը Կոնգրեսի անդամներին տեսահոլովակի միջոցով, որը տեղի էր ունեցել մարտի 7-ին։
«Այն արտասովոր վիրտուալ կոչ էր աշխարհի ամենամեծ ռազմական և ֆինանսական տերությանը: Զելենսկին նկատի ուներ ամերիկյան պատմության իրադարձությունները՝ հարձակումը Փերլ Հարբորի վրա, որը սկիզբ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումները, որոնք սկիզբ դրեցին ահաբեկչության դեմ պատերազմին»-ասվում է կայքում:
Մետաղադրամների վաճառքից ստացված ողջ շահույթը կուղղվի Ամերիկյան Կարմիր Խաչին՝ Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում վստահեցրել էր Ուկրաինային Ամերիկայի «անսասան աջակցության» մասին։ Նա նաև խոստացել է ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն երկրին՝ ներառյալ ուղղաթիռներ, զրահափոխադրիչներ և հրետանի: