Լուրեր
Սաակաշվիլիի ինքնազգացողությունը կրկին վատացել է
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շոթա Թութբերիձեի խոսքերով՝ Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում հանդիպման ժամանակ Սաակաշվիլին վատացել է և չի կարողացել շարունակել հանդիպումը։ Սա արդեն երկրորդ միջադեպն է, որ կրկնվում է Սաակաշվիլիի հետ:

Լրագրողների հետ զրույցում փաստաբանը պարզաբանել է, որ Վրաստանի երրորդ նախագահի առողջական վիճակը շատ ավելի վատ է, քան մի քանի օր առաջ էր, և նա մոտավորապես նույն վիճակում է, ինչ հացադուլի վերջին փուլում։

Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին հայտարարություն է արել նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը:

«Ես բժիշկ չեմ, որ ճիշտ գնահատական ​​տամ: Այնուամենայնիվ, ես մտահոգված եմ նրա առողջական վիճակի մասին վերջին տեղեկություններով։

Ինձ և ԵՄ-ի համար վճռորոշ պահն այն է, որ պարոն Սաակաշվիլիի ֆիզիկական և հոգեկան առողջության համար պատասխանատվությունը կրում են իշխանությունները՝ որպես մարդու հիմնարար իրավունքի հարց»,-
ասել է Կարլ Հարցելը։
| Print |