Լուրեր
Կալանքի տակ գտնվող մեղադրյալի փաստաբանական ծառայությոան կանոնները փոխում են
Խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Կալանքի օրենսգրքում» փոփոխությունը, որը նախատեսում է կալանքի տակ գտնվող մեղադրյալի փաստաբանական ծառայությոան կանոնների փոխություն: Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Օրինագծի համաձայն՝ քննիչի կամ դատախազի մոտիվացված որոշմամբ հեռախոսազրույցի սահմանափակ իրավունք ունեցող մեղադրյալը, ինչպես նաև կալանքի օրենսգրքով նախատեսված հեռախոսազրույցի սահմանաչափերը ամբողջությամբ օգտագործած մեղադրյալն իրավունք կունենան դիմել ՔԿՀ-ին և խնդրել նրա փաստաբանի հետ հանդիպելու մասին տեղեկություն:

Քրեակատարողական հիմնարկը պարտավոր է անմիջապես, բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, դիմումում նշված փաստաբանին համապատասխան բովանդակությամբ կարճ տեքստային հաղորդագրություն տրամադրել դիմումում նշված հեռախոսահամարով։

Մեղադրյալի կողմից փաստաբանին կարճ հաղորդագրություն ուղարկելը կիրականացվի քրեակատարողական հիմնարկի միջոցների հաշվին։

Փոփոխություններով քրեակատարողական հիմնարկը պարտավոր է նաև ապահովել, որ հասցեատերը իրավունք ունենա պահանջել դադարեցնել ծանուցումը այնպես, ինչպես իրեն ուղարկվել է և/կամ որոշել առկա և համարժեք միջոցները։

Ըստ զեկուցող, Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի, այս նորմի ուժի մեջ մտնելու համար նախատեսված է անցումային՝ երկու ամիս ժամկետով։

Նրա խոսքով, այս ընթացքում կձեռնարկվեն անհրաժեշտ կազմակերպատեխնիկական և ենթակառուցվածքային միջոցառումներ՝ փաստաբանին տեղեկացնելու համար։

Նման փոփոխություն է ներառված օրենսդրական փաթեթի երկրորդ նախագծում՝ «Անչափահասների արդարադատության օրենսգիրքը»։

Օրինագծերի հեղինակն ու նախաձեռնողը Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովն է։
| Print |