Լուրեր
Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունիսի 8-ին Ախալցիխեում և Նինոծմինդայում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 12:00-ից մինչև 18:00-ն կհոսանքազրկվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ և Փոքր Խանչալի, Դիլիֆ, Կաթնատու և հարակից գյուղերը:

Ժամը 14:00-ից մինչև 15:00-ն հոսանք չի լինելու Ախալցիխեի շրջանի Սակունեթ, Զիկիլիա, Ագարա, Մուգարեթ և հարակից գյուղերում: 

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |