Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 570 նոր դեպք
Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 570 նոր դեպք, ևս 3 հիվանդ մահացել է, հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Վիրուսից ապաքինվել է 1 103 մարդ։
Ամբողջ երկրում կատարվել է 63,443 թեստ: