Կորոնավիրուսի 97 նոր դեպք՝ թվերի կտրուկ աճ Սամցխե-Ջավախքում
Հուլիսի 18-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10253 նոր դեպք, ևս 5 պացիենտ մահացել է, հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Անցած շաբաթ հայտնաբերված նոր դեպքերից 97-ը հաստատվել է Սամցխե-Ջավախքում:
7 508 մարդ ապաքինվել է վիրուսից։ Երկրում կատարվել է 74 245 թեստ։