Լուրեր
Վրաստանը «գոյություն չունեցող» պետություն է ՝ Մեդվեդևի սոցցանցից
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի սոցցանցում գրություն է հրապարակվել, որտեղ նա Վրաստանն Ռուսական կայսրության մի մաս է համարում: Ներկա պահին գրառումն անհետացեծ է էջից: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են.Կրեմլի հայտարարության համաձայն Մեդվեդևի սոցցանցը «կոտրել են»։

Ինչպես գրում է Բի-Բի-Սի -ի ռուսալեզու ծառայությունը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի V Contacte սոցիալական էջում գրառում է հրապարակվել , որտեղ Վրաստանը Ռուսական կայսրության մի մաս է համարվում, իսկ Ղազախստանը՝ արհեստական ​​պետություն։ Այս գրառումը հրապարակվել է Դմիտրի Մեդվեդևի սոցիալական ցանցում օգոստոսի 2-ի գիշերը։ Գրառման մեջ ասվում էր, որ մոտ ապագայում «այլևս ինքնիշխանության շքերթներ չեն լինի», և որ Խորհրդային Միության բոլոր ազգերը «կրկին կապրեն միասին բարեկամության և փոխըմբռնման մեջ»:

«Սրա համար մենք ո՛չ ուժ ենք խնայելու, ո՛չ միջոցներ։ Կիևի և Մալորոսիայի տարածքները ազգայնական ավազակախմբերից ազատագրելուց հետո Ռուսաստանը կրկին կլինի միասնական, ուժեղ և անպարտելի»,- գրված է Մեդվեդևի էջում։ Նաև նշվում է, որ Մոսկվան « սլավոնական ժողովրդին գլխավերևում կլինի » ու կվերականգնի սահմանները, որոնք, ըստ նրա, «ոչ մի տեղ չեն ավարտվում»։ Որպես դրա օրինակ բերվել են Վրաստանն ու Ղազախստանը։ «Քանի դեռ ռուսները չեն գնացել այնտեղ, կարգուկանոն չի լինի»,- ասված է գրառման մեջ։

«Մեզնից խլված բոլոր հողերը ջրվել են մեր պապերի արյունով և դարերի ընթացքում նվաճվել բազմաթիվ մարտերով, և մենք դրանք ոչ մեկին չենք զիջի։ Օրինակ, մինչ Ռուսաստանին միանալը Վրաստանն ընդհանրապես գոյություն չուներ։ 1801 թվականին Վրաստանի ներկայիս տարածքը բաղկացած էր հինգ ինքնիշխան քաղաքական կազմավորումներից՝ Քարթլին և Կախեթը՝ մայրաքաղաք Թիֆլիսով, Իմերեթին՝ Քութայիսի մայրաքաղաքով, երկու մելիքություններ՝ Սև ծովի ափին գտնվող Սամեգրելոն և Գուրիան, լեռնային շրջաններում՝ Սվանեթի իշխանությունը։ Այսինքն՝ Վրաստանն այսօրվա սահմաններում առաջացել է միայն Ռուսական կայսրության կազմում։ Վրաստանը դիմեց Ռուսաստանին, քանի որ հասկացավ, որ Ռուսաստանն իր միակ դաշնակիցն է մահմեդական երկրների բավականին թշնամական միջավայրում: Հիմա էլ նույն պատմությունը կրկնվում : Հյուսիսային և Հարավային Օսիան, Աբխազիան և մնացած Վրաստանը կարող են միավորվել միայն Ռուսաստանի միասնական պետության կազմում»,- ասվում է գրառման մեջ։

Նշված գրառման լուսանկարը տարածել է ռուս ակտիվիստ, նախկին հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը։ Նրա խոսքով՝ «գրազ եմ գալիս, որ Մեդվեդևի հաշիվը «կոտրել են»։

Առավոտյան պաշտոնական Կրեմլը հայտարարեց, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի սոցցանցը կոտրել են հաքերները և սոցցանցի վարչակազմը հետաքննելու է գործը։

Մեդվեդևը V Kontakte ցանցում ունի 2,2 միլիոն բաժանորդ։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո սոցիալական ցանցերում հատկապես ակտիվացել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի էջերը։ Նա մի շարք ագրեսիվ մեկնաբանություններ արեց ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։
| Print |