Վրաստանում գրանցվել է մոտ 6 400 նոր ռուսական ընկերություն
Վրաստանում չորս ամիսների ընթացքում գրանցվել է մոտ 6 400 նոր ռուսական ընկերություն: Մարտին, ապրիլին, մայիսին և հունիսին գրառված ցուցանիշը 7 անգամ ավելի է 2021 թվականի տարեկան ցուցանիշից: Այս մասին ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI) հետազոտությունում, որի համաձայն, միայն ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, գրանցվել է մոտ 7000 ընկերություն:
Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերությունների մի մասը գրանցված է վրացական ազգանունով անձանց կողմից, ովքեր ունեն միայն ռուսական կամ վրաց-ռուսական երկքաղաքացիություն։
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է 13 հազար 500 ռուսական ընկերություն: Միջին և փոքր ռուսական ընկերությունները Վրաստանում հիմնվում են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների կողմից։