Լուրեր
Ամուսինը խեղդամահ է արել 30-ամյա կնոջը
Ամուսինը խեղդամահ է արել 30-ամյա կնոջը: Ըստ քննիչների՝ սպանության շարժառիթը եղել է վրեժը։

Դեպքը տեղի է ունեցել Քարելիի մունիցիպալիտետի Ավլեվի գյուղում:


Մեղադրյալը՝ 35-ամյա Թ.Կ.-ն, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան։

Նրան մեղադրանք է առաջադրվել «ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն» հոդվածով։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ երիտասարդ կինը հանդիպել է իր ապագա ամուսնուն Թբիլիսիի հոգեբուժական կլինիկայում բուժում անցնելու ժամանակ։ Մինչեւ վերջերս զույգն ապրում էր մոր տանը։ Երկուսն էլ շարունակել են բուժումը:

Դատախազությունից հայտնում են, որ կնշանակվի փորձաքննություն, որը կուսումնասիրի մեղադրյալի հոգեվիճակը հանցագործության պահին։
| Print |