Լուրեր
Հայաստանում այրվել է վրացական պետհամարանիշով բեռնատար
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 22-ին, ժամը 19։27-ին ահազանգ է ստացել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։59-ին, մարվել՝ 20։26-ին։ Այրվել է DAF մակնիշի բեռնատարի խցիկը։ 

Բարեբախտաբար, տուժողներ չկան
| Print |