Վրաստանում կարող է արգելվել որոշ ցեղատեսակների շների բուծումը
Կենդանիների մոնիտորինգի գործակալության գլխավոր իրավաբան Կախաբեր Իոսելիանիի խոսքերով, քննարկումներ են ընթանում երկրում կոնկրետ ցեղատեսակի շների բուծումն արգելելու և ագրեսիվ ցեղատեսակի շների հետ քայլելու իրավունքը սահմանափակելու համար 16 տարեկանից ցածր անձանց համար:
Ինչպես նա նշեց լրագրողների հետ զրույցում, օրենքի նախագծի վրա աշխատանքներն արդեն սկսվել են։ Ծրագրի շրջանակներում կստեղծվի ագրեսիվ ցեղատեսակի շների ցուցակ, և եթե խորհրդարանն ընդունի օրենքի նախագիծը, ապա կարգելվի ագրեսիվ ցեղատեսակի շների ներմուծումը երկիր։
«Մենք և տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության գործակալության, Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի ներկայացուցիչները, ներգրավված են օրենքի նախագծի մշակման մեջ։ Հաշվի են առնվում բոլոր այն կարևոր խնդիրները, որոնք պետք է կանոնակարգվեն այս ոլորտում, այդ թվում՝ կենդանիների անվերահսկելի բազմացումը, կենդանիների իրավունքների նկատառումը, կենդանիների իրավունքների հետ կապված սահմանափակումները։ Կքննարկվի, թե որոշակի ցեղատեսակի շների բուծումը պե՞տք է արգելվի, թե` ոչ. օրինակ՝ «պիդբուլ» ցեղատեսակի շան ներմուծումը երկիր։ Եթե արգելվի նշված կամ այլ ցեղատեսակի «ագրեսիվ շան» բուծումը, ապա նման ցեղատեսակի շան ներկրումը կարգելվի», — ասել է Կախաբեր Իոսելիանին: