Առատ տեղումների պատճառով Վրաստանում ճանապարհներ են փակվել
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը ճանապարհներին առկա վտանգների մասին տեղեկություն է տարածում, հորդորելով բնակչությանը երթևեկել ձմեռային անիվներով, հետևել ճանապարհներին սահմանված կարգին:
Նշվում է, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Քութայիսի (Սաղորիա)-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ճանապարհահատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Գործակալությունից հայտնում են նաև, որ տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկան, որն անհրաժեշտության դեպքում կզբաղվի ճանապարհների մաքրման աշխատանքներով: