Լուրեր
Ջերմություն, թուլություն, շնչառական խնդիրներ՝ ինչ անել
Վրաստանում գրիպի և այլ սեզոնային վիրուսային վարակների աճ է գրանցվել, այս մասին հայտարարում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրենը: Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, բնակչության անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է:

«Առողջապահական համակարգը շատ լավ պատրաստ է խնդրին դիմակայելու համար, և բնակչության անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է»,- նշել է Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, սեզոնային վիրուսային վարակների տարածման ֆոնին խնդիր է դարձել հաճախ ոչ ժամանակին COVID-ի թեստ հանձնելը:

Վարակաբանը հանրությանն առաջարկել և խորհուրդ է տվել անմիջապես թեստավորվել, երբ ի հայտ են գալիս շնչառական առաջին ախտանիշները։
| Print |