Լուրեր
Ռուսաստանից ներկրված կարտոֆիլը հետ է վերադարձվել
Եկամուտների ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 հազար կիլոգրամ կարտոֆիլը վերադարձվել է արտահանող երկիր։

Գործակալության տեղեկության համաձայն, մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 000 կիլոգրամ կարտոֆիլի «Ղազբեգի» մաքսակետում ստուգման արդյունքում բացահայտվել են բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների հետ անհամապատասխանություններ

Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված ապրանքը վերադարձվել է արտահանող երկիր

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարի 11 ամսում Վրաստանը ներմուծել է 5489 տոննա (2547 մլն ԱՄՆ դոլար) կարտոֆիլ։

Ինչ վերաբերում է թոփ-5 երկրներին, որտեղից այս տարի Վրաստանը ձեռք է բերել ամենամեծ քանակով կարտոֆիլ, ապա ցանկը հետևյալն է.
  • Գերմանիա- 1180.8 տոննա(1 063 մլն ԱՄՆ դոլար)
  • Թուրքիա- 1054.8 տոննա (230.3 հազար ԱՄՆ դոլար)
  • Ռուսաստան- 719.2 տոննա (185.7 հազար ԱՄՆ դոլար)
  • Բելառուս- 703.6 տոննա (192.7 հազար ԱՄՆ դոլար)
  • Ադրբեջան- 527.6 տոննա (300 հազար ԱՄՆ դոլար)
| Print |
თეგები: կարտոֆիլ / ներմուծում /