Ախալցիխեի քաղաքային խորհուրդը միաձայն աջակցել է Ախալցիխեի 2023 թվականի բյուջեի նախագծին։ Ախալցիխեի քաղաքապետարանի 2023թվականի բյուջեն հաստատվեց: Նոր բյուջեն սահմանվել է 30 մլն լարի։ Նախնական բյուջեն, ըստ Ախալցիխեի քաղաքապետի, նախորդ տարվա սկզբնական բյուջեի համեմատ, ավելացել է 9 մլն լարիով։ Առաջնահերթությունները դեռևս ենթակառուցվածքային, առողջապահական, կրթության և սոցիալական ուղղություններն են։ Ավելացվել են նաև երկու նոր առողջապահական ծրագրեր։
Քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին անդրադառնում է փոփոխություններին, նշելով, որ Ախալցիխեի քաղաքապետարանում և սակրեբուլոյում բարձրանում են աշխատավարձերը։
Գործակալության տեղեկություններով՝ Ախալցիխեի քաղաքային խորհրդի աշխատավարձի բյուջեն ավելանում է 94 300 լարիով, իսկ Ախալցիխեի քաղաքապետարանինը՝ 1 087 100 լարիով։
Գործակալության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 2023 թվականի հունվարի 1-ից.