Լուրեր
Ավտովթար Եֆրեմովկա- Ժդանովական ճանապարհահատվածին
Եֆրեմովկա-Ժդանովական ճանապարհահատվածին ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել երկու թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ հայկական պետհամարանիշերով։

Մեքենաները զգալի վնասվել էին։

NOR ռադիոկայանը փետրվարի 17-ին տեղեկացավ, որ տուժածները տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց։ Մենք կապ հաստատեցինք հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի հետ, պարզելու թե ինչ վիճակում են գտնվում տուժածները։ Մենեջերը մեզ հայտնեց, որ թեթև մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 5 մարդ, որոնք եղել են ՀՀ քաղաքացիներ։ Նրանց հոսպիտալացման կարիք չի եղել և դուրս են գրվել հիվանդանոցից։

Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 16-ի ուշ երեկոյան։
| Print |