Լուրեր
12-ամյա աղջկան գտել են մահացած. կան բռնության հետքեր
Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում 12-ամյա աղջիկ են մահացած գտել:

Այս պահին առկա տեղեկությունների համաձայն՝ անչափահասը կորել է երեկ երեկոյան։ Ժամը 23:00-ից նրան որոնում էին իրավապահներն ու տեղի բնակիչները։ Դեռահասին վերջին անգամ տեսել են Պետրիծոի փողոցի հարակից հրապարակում։ Մի քանի ժամ անց նրան գտել են անգիտակից վիճակում։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն չնայած բազմաթիվ փորձերին՝ աղջկան փրկել չի հաջողվել։

Տարածվում են տարբեր վարկածներ, սակայն երեխայի պապը իրավապահներին պատմում է, որ աղջնակը ընկերուհու հետ էր, իսկ տուն վերադառնալու ժամանակ անհետացել է: Դեռահասի հետ կապնվել չեն կարողացել երեկոյան ժամը 9-ից հետո: Հենց այդ ժամանակ տեղյակ են պահել պատշաճ մարմիններին և սկսել որոնողական աշխատանքները:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորությամբ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում։
| Print |