Լուրեր
Ե՞րբ կբարելավվի եղանակը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև մարտի 21-ը տեղումներ կլինեն, իսկ մարտի 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրևային եղանակ։

Ինչպես նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ, մարտի 21-22-ը տեղ-տեղ կփչի արևմտյան ուղղության քամի։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրևային եղանակ, մարտի 21-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 11, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։ 

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է ամպամած եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6, գիշերը՝ -2, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5, գիշերը՝ -2 աստիճան։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։
| Print |