Լուրեր
22-ամյա վրացի մարտիկը զոհվել է Ուկրաինայում
Ուկրաինայում մահացել է ևս մեկ վրացի մարտիկ՝ 22-ամյա Վանո Չոխելին։ Նա ծագումով Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետի Զեմո Քեդի գյուղից է։

Տեղի բնակիչների խոսքով՝ երիտասարդը մահացել է մարտի 16-ին՝ Խարկովում մարտական ​​գործողությունների ժամանակ։

Ըստ նրանց՝ Վանո Չոխելիի մայրը ուկրաինացի էր և վերջին տարիներին ապրել է այնտեղ,  զինվորական կրթությունը ստացել է նույնպես Ուկրաինայում։

«Նրա հայրը վրացի է։ Նրանք գալիս էին Վրաստան։ Դպրոցն ավարտել է Զեմո Քեդիում, բայց մոր մահից հետո տեղափոխվել են Խարկով և այնտեղ էլ ստացել է ռազմական կրթությունը։ Այստեղ ապրում են ծեր տատիկն ու պապիկը»,- ​​պատմում են տեղացիները։
| Print |