Լուրեր
Նինոծմինդայում տղամարդն ընկել է կառույցից
Մայիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքում, կառույցի երկրորդ հարկի շինարարական աշխատանքների ժամանակ շինարար է վայր ընկել: Նա 63 տարեկան է։ Տեղեկությունը տարածում է nor.ge-ն:

Տղամարդը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղից է։

Տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոց։ Տուժածին տեղափոխել են Երևան, վիճակի մասին այլ մանրամասներ առայժմս հայտնի չէ:

Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները։
| Print |