Լուրեր
Ադրբեջանում գրանցվել է ուժեղ երկրաշարժ
Ադրբեջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Azernius»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քուրդամիր քաղաքում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,2 բալ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քյուրդամիր թաղամասում երկրաշարժը զգացվել է նաև Սաաթլի, Բեյլագան, Մինգեչևիր, Յարդիմլի և Գաբալ շրջաններում։

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
| Print |