Լուրեր
Վրաստանում սննդամթերքի և խմիչքների հիմնական ներմուծող և արտահանող շուկան Ռուսաստանն է
2023 թվականին Վրաստան սննդամթերքի և խմիչքների ներմուծումն աճել է գրեթե 130 միլիոն ԱՄՆ դոլարով։ Մասնավորապես, 2023 թվականի հունվար-հուլիսին երկիր է ներմուծվել 903.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 774.01 մլն-ի:

Միաժամանակ ավելացել է նաև արտահանումը։ 2023 թվականի 7 ամսում երկիրը վաճառել է 660,7 միլիոն ԱՄՆ դոլարի սննդամթերք և խմիչք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմում էր 516,2 մլն ԱՄՆ դոլար։

Ռուսաստանը պարենային ապրանքների հիմնական ներմուծող և արտահանող շուկան է։

Առաջարկում ենք 5 երկրների ցանկը, ուր Վրաստանն այս տարվա 7 ամսում ամենաշատ սնունդն ու խմիչք է վաճառել.

Ռուսաստան՝ 266,4 մլն ԱՄՆ դոլար
Ադրբեջան՝ 56,6 մլն ԱՄՆ դոլար
Հայաստան՝ 52,01 մլն ԱՄՆ դոլար
Ուկրաինա՝ 34,6 մլն ԱՄՆ դոլար
Ղազախստան՝ 34,5 մլն ԱՄՆ դոլար

Հիշեցնենք, որ 7 ամսում Ռուսաստանից ներմուծումն աճել է տարեկան 24,2%-ով և կազմել ընդհանուր ներմուծման 12,8%-ը։ Վրաստանը ռուսական արտադրանքի ներմուծման համար վճարել է 1 մլրդ 088 մլն ԱՄՆ դոլար։

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա հունվար-հուլիսին դեպի Ռուսաստան արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 26,2%-ով՝ կազմելով 416 201 000 ԱՄՆ դոլար։
| Print |