Լուրեր
Հայաստանն ու Ադրբեջանը մնում են Ռուսաստանի գործընկերները․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև շփումները շարունակվում են, Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն ու գործընկերը, ինչպես նաև շարունակվում են շփումները Ադրբեջանի հետ, որը ևս Ռուսաստանի կարևոր գործընկերն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք մեր շփումները հայկական կողմի հետ։ Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը, մեզ մոտ գտնվող երկիրը։ Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետ․ Ադրբեջանը ևս մեր շատ կարևոր գործընկերն է», – ասել է Պեսկովը։

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրենց գործառույթները կատարել սրված պայմաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել իր գործառույթները սրված պայմաններում: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ցուցաբերվում է հնարավոր բոլոր օգնությունները», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
| Print |