Լուրեր
Կանխել ցեղասպանությունը ԼՂ-ում. Քիմ Քարդաշյանի կոչը ԱՄՆ կառավարությանն
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին։

Քարդաշյանը X սոցիալական հարթակում գրել է․

«Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել հիմա՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների պատճառով՝ ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնելուց հետո։

Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
| Print |