Լուրեր
«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Սամցխե-Ջավախեթիի բնակչությանը
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, սեպտեմբերի 26-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

12:00-18:30-ն հոսանք չի մատակարարվելու Նինոծմինդայի Աղմաշենեբելի, Էրզրումի, Քութայիսիի, Բարաթաշվիլիի, Ջիվանի և հարակից փողոցների բաժանորդներին:

Ժամը 12:30-ից 18:00-ն կհոսանքազրկվեն Ախալցիխեի Գուրամիշվիլի, Սանապիրո, Կազբեգի և հարակից փողոցները, ինչպես նաև Սխվիլիսի, Սաձելի և հարակից գյուղերը:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |