Լուրեր
Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսել է ԼՂ-ում շարունակվող էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից հնչած կոչերին անդրադառնալով: Իր խոսքում նա ասել է.

«ԼՂ հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազային հանրությանը:

Միջազային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էնիկ զտումներ դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե չհետևեն կոնկրետ գործողություններ, դրանք ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործուղոյունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով, որ դատապարտել ենք: Եթե հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր»:
| Print |