Լուրեր
Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 88 հազար 780 բռնի տեղահանված

 

Այսօր ժամը 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 88 հազար 780 բռնի տեղահանված անձ։ Այդ մասին կեսօրին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ արդեն ինտենսիվության որոշակի նվազում կա։

Ժամը 10-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 18 հազար 756 տրանսպորտային միջոց։

Բաղդասարյանը նշեց, որ երեկ երեկոյան մեքենաները մեկնել և հասել են Ստեփանակերտի հրապարակ, այնտեղից էլ ուղևորվել են ետ դեպի Գորիս։ Այս պահի դրությամբ մեքենաները Հայաստան են տեղափոխել շուրջ 2 հազար անձի։ Վարչապետի խոսնակն ընդգծեց, որ ավտոբուսները կրկին մեկնելու են Ստեփանակերտ, դրանք «այնքան ժամանակ կշարժվեն, մինչև վերջին մարդը, ով ցանկություն կհայտնի, տեղափոխվի Հայաստան»։

Այս պահի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 63 հազար 483 բռնի տեղահանված անձ, նաև փոխանցեց Նազելի Բաղդասարյանը։

 

| Print |