Լուրեր
Ղարաբաղը լքել է մոտ հարյուր հազար մարդ
Սեպտեմբերի 30-ի տվյալներով Ղարաբաղը լքել է մոտ հարյուր հազար մարդ։ Տեղեկությունը տարածում է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Մինչ այդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչության կողմից տարածքը լքելու պատճառ անվանեց Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքեց Փաշինյանի մեղադրանքները, թե իշխանությունը էթնիկ զտումներ է իրականացնում և կոչ արեց հայերին չլքել Ղարաբաղը։
| Print |